Մենք էս վերջերս ենք գլխի ընկել, որ «շամպայնը» ոչ թե խմիչք է եղել այլ, ռեգիոնի անունը և նույնն է նաև կոնյակը. Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
14:47 31/10/2024
Հայաստան

Մենք էս վերջերս ենք գլխի ընկել, որ «շամպայնը» ոչ թե խմիչք է եղել այլ, ռեգիոնի անունը և նույնն է նաև կոնյակը. Նիկոլ Փաշինյան

«Մենք էս վերջերս ենք գլխի ընկել դրա մասին, երբ արձանագրել ենք, որ շամպայնը, ի սկզբանե, ոչ թե խմիչք է եղել, այլ դրանից առաջ ռեգիոնի անուն է և նույնն է նաև կոնյակը»,- կառավարության նիստի ժամանակ ասաց նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝  շատ ուղղություններով արտահանման խնդիրների մի մասը կապված է այդ երևույթի հետ:

«Մենք գալիս ենք սովետական շոմպայն սպառողական կուլտուրայից, բայց ոչ թե պետք է աշխատենք այն ուղղությամբ, որ փորձենք մեկին ապացուցելու, որ շամպայնը մենք ենք ստեղծել, այլ պետք է արձանագրենք, որ նման բան ի բնե չէր կարող լինել, քանի որ շամպայնը ոչ թե փրփրուն գինին է, այլ այն փրփրուն գինին է, որն արտադրվում է Շամպայն ռեգիոնում աճեցված խաղողից, նույն էլ՝ կոնյակը»,-ասաց Փաշինյանը և հավելեց.
«Հիմա, օրինակ, կոնյակը Ֆրանսիայի համար ոչ նյութական արժեք է, և այսօր այն երկրները, որոնք Ֆրանսիա չեն, բայց ասում են՝ գիտեք մենք ինչ կոնյակ ունենք, կողքից քմծիծաղ է առաջացնում: Դա մոտավորապես միջպետական ճանապարհին՝ «Դիլիջանի ջերմուկ չունեք» պատմության նյութականացումն է և սա շատ խայտառակ բան է»:

Նա հիշեցրեց, որ ԵՄ աջակցությամբ ծրագրեր ունեն այդ մասով և անպայման դրանք պետք է անեն:

«Մինչև մենք այս հարցերը չլուծենք, մենք չենք կարող ունենալ տնտեսություն, որը ինտեգրված է զարգացած տնտեսությանը: Մենք կարող ենք լինել ետնախորշերի տնտեսություն, որտեղ կարելի է տանել թաքուն տեղերում, թաքուն բաներ վաճառել: Բայց թաքուն տեղերում թաքուն բաներ վաճառելու հնարավորություններն անսահմանափակ չեն, իքս պահի դրանք վերանալու են և մենք էլ ասելու ենք՝ վայ բա էս ո՞նց եղավ: Շատ պարզ՝ մենք ուղղակի ալարեցինք բացել և երեք հատ ավելի գիրք կարդալ, հասկանալ, թե ինչպես է աշխարհն աշխատում»,- ասաց Փաշինյանը: 

Placeholder
Մենք էս վերջերս ենք գլխի ընկել, որ «շամպայնը» ոչ թե խմիչք է եղել այլ, ռեգիոնի անունը և նույնն է նաև կոնյակը. Նիկոլ Փաշինյան