Հրայր Թովմասյանի գործը քննած դատավորը նշանակվեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր
Իրավունք
19:13 31/10/2024
Հայաստան

Հրայր Թովմասյանի գործը քննած դատավորը նշանակվեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 31-ին հրամանագիր է ստորագրել, որով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է նշանակել Տաթևիկ Գրիգորյանը։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հոկտեմբերի 29-ի ԲԴԽ-101-Ո-227 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Տաթևիկ Գրիգորյանին նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր»,- նշված է հրամանագրում։

Placeholder