ՌԴ հետ արտաքին քաղաքական որոշ հարցերում կան տարակարծությունները. Արարատ Միրզոյան
Քաղաքական
10:45 31/10/2024
Հայաստան

ՌԴ հետ արտաքին քաղաքական որոշ հարցերում կան տարակարծությունները. Արարատ Միրզոյան

«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները շատ թափանցիկ են, ամուր տնտեսական կապերով ենք կապված»,- ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա նշեց, որ արտաքին քաղաքական որոշ հարցերում կան  տարակարծությունները, միշտ չէ, որ կիսում են միմյանց դիտարկումները։

«Դա վերաբերում է առանձին՝ 1-2 հարթակին, որտեղ մենք միասին անդամակցում ենք, օրինակ, ՀԱՊԿ-ը։ Կարծում ենք ՀԱՊԿ-ը պատշաճ չի արձագանքել Հայաստանի սահմանների և ինքնիշխան տարածքի  նկատմամբ ռազմական ագրեսիային և այլն։

Բայց կան մի շարք ուղղություններ, որտեղ շարունակում ենք համագործակցությունը, օրինակ, ԵԱՏՄ շրջանակներում»,- ասաց Արարատ Միրզոյանը։ 

Placeholder
ՌԴ հետ արտաքին քաղաքական որոշ հարցերում կան տարակարծությունները. Արարատ Միրզոյան