Չենք բացառում մեր մասնակցությունը COP-29-ին. Միրզոյան
Քաղաքական
11:01 31/10/2024
Հայաստան

Չենք բացառում մեր մասնակցությունը COP-29-ին. Միրզոյան

«Մեր մասնակցությունը COP-29-ին որևէ կերպ հաստատված չէ։ Հրավերը ստացել ենք, որևէ պաշտոնական արձագանք և վերաբերմունք այս հարցում չենք դրսևորել»,- ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա միաժամանակ նշեց. «Իհարկե, նաև չենք էլ բացառում, բայց պետք է հասկանանք՝ ինչի մասին է խոսքը, նաև ձեր ասածի համատեքստում»։

Միրզոյանը նկատի ուներ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուսատմյանի հարցը. «Մեր մասնակցությունն առիթ չէ՞ հասնել նրան, որ  Բաքվի բանտերում պահվող  հայ ռազմագերիներն ազատ արձակվեն և Հայաստանի մասնակցությունը դրանով պայմանավորված լինի։ Այս հարցը կա՞ օրակարգում, թե՞ ոչ։»

Placeholder
Չենք բացառում մեր մասնակցությունը COP-29-ին. Միրզոյան