Կառավարությունը բյուջեից մոտ 3 մլրդ դրամ հատկացրեց համայնքների սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը
Քաղաքական
11:34 31/10/2024

Կառավարությունը բյուջեից մոտ 3 մլրդ դրամ հատկացրեց համայնքների սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը

«Որոշմամբ առաջարկում ենք մարզերին 2 մլրդ 903 մլն դրամի չափով գումար հատկացնել, որպեսզի մի շարք սուբվենցիոն ծրագրերի համար պետության մասնաբաժինը փոխանցենք»,-կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Նախարարաը նշեց, որ գումարը կհատկացվի 17 համայնքի 28 սուբվենցիոն ծրագրերին՝ վերջին երեք տարիներին հաստատված և իրականացված ծրագրերի համար։

«Արագածոտնի մազին առաջարկվում է մեկ ծրագրի համար 10 մլն դրամ հատկացնել։ Արարատի մարզին՝ 4 ծրագրի համար՝ 2018 մլն, Արմավիրի մարզին 4 ծրագրի ահմար՝ 153 մլն,  Գեղարքունիքի մարզի 5 ծրագրի համար՝ 626 մլն, Լոռու մարզի 2 ծրագրի համար 244 մլն դրամ, Կոտայքի մարզի 7 ծրագրի համար 674 մլն դրամ, Շիրակի 2 ծրագրի համար 809մլն դրամ, Սյունիքի մարզի 1 ծրագրի համար 51 մլն և Տավուշի երկու ծրագրի համար շուրջ 120մլն դրամ»,-հայտնեց Սանոսյանը։

Նա նշեց, որ կառավարությունն արդեն 20 մլրդ դրամ է փոխանցել, որպես իր մասնաբաժին։

Նիկոլ Փաշինյանն էլ թվարկեց բոլոր ծրագրերը։

 

Placeholder
Կառավարությունը բյուջեից մոտ 3 մլրդ դրամ հատկացրեց համայնքների սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը