«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հանդես են եկել ԱԺ հրատապ նիստ գումարելու նախաձեռնությամբ
Քաղաքական
16:03 31/10/2024
Հայաստան

«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հանդես են եկել ԱԺ հրատապ նիստ գումարելու նախաձեռնությամբ

««Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հանդես են եկել ԱԺ հրատապ նիստ գումարելու նախաձեռնությամբ, որպեսզի ԱԺ-ին ընդունի հայտարարություն կապված  Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների ազատ արձակման կոչով։ Հրատապ նիստը հավանաբար տեղի կունենա հաջորդ քառօրյայում՝ նոյեմբերի 12-ին»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ ամբողջ աշխարհում այս հարցով օրակարգ կա, տարբեր խորհրդարանականներ, կառավարություններ, միջազգային իրավունքի կազմակերպություններ նման կոչով են հանդես եկել։

«Հայաստանում չլինի պրոցես, մարդկանց կողմից  հանրային ճնշում այս չարիքի  իշխանության նկատմամբ, որպեսզի բարձրացնեն այդ խնդիրը,  տարօրինակ կլինի։ Ուզում ենք ցույց տալ, որ մեր հանրությունը պահանջում է ևս մեկ անգամ բարձրացնել այդ խնդիրը»,- ասաց ՀՅԴ-ական գործիչը։ 

Ի.Սաղաթելյանի խոսքով, Հայաստանից չի կարող պատվիրակություն մասնակցել Ալիևի միջազգային շոուին՝ COP29-ին, եթե Հայաստանը Բաքվում դեռ ունի ռազմագերիներ, պատանդառված անձինք։

«Հայաստանի հիմնական և գլխավոր նախապայմաններից պետք է դա լինի, իսկ այդ  պահանջը բավարարելուց հետո էլ, եթե մասնակցեն, կարևոր է Բաքվում բարձրաձայնեն մնացած խնդիրները Ադրբեջանի ագերսիայի, Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման, ցեղասպանության մասին, նաև Ադրբեջանի զորքերը գտնվում են ՀՀայաստանի նքիշխան տարածքում։

Եթե այս պահանջներից հրաժարվելով Հայաստանը մասնակցում է  COP29-ին, հերթական անգամ լեգիտիմացում է Ադրբեջանի ագրեսիան, Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը, այն ապօրինությունը, որ այս պահին Բաքվի բանտերում կան հայ գերիներ, հերթական անգամ  հանցակից են լինելու Ադրբեջանի կողմից ձեռնարկված քայլերին»։

Placeholder
«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հանդես են եկել ԱԺ հրատապ նիստ գումարելու նախաձեռնությամբ