Ինչո՞ւ են մետրոյում հերթեր
Օրվա թեմա
11:37 01/11/2024
Հայաստան

Ինչո՞ւ են մետրոյում հերթեր

«Երևանի մետրոպոլիտենի շարժակազմը չի նվազել, ուղղակի մարդկային հոսքերն են ավելացել դեպի մետրո»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Երևանի մետրոպոլիտենի մամլո խոսնակ Աննա Ասլանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված երեկ և այսօր առավոտյան մետրոյի ծանրաբեռնվածությունը։

Նա նշեց, որ խնդիրը ոչ միայն Հայաստանում է, նաև շատ այլ երկրներում է, երբ պիկ ժամերին նման խնդիր է առաջանում մետրոպոլիտենում։

«Ունենք երեք վագոնանոց, երկու վագոնանոց շարժակազմեր։ Չվացուցակի, ժամանման տևողությունն ուղղակի կարող է  խախտվել, քանի որ մինչև մարդիկ դուրս են գալիս, տեղավորվում են, անվտանգ իրավիճակ է  ստեղծվում, որոշակի ժամանակ է անցնում»,- ասաց Աննա Ասլանյանը։

Placeholder
Ինչո՞ւ են մետրոյում հերթեր