Անհնար է լուրջ արդյունքների հասնել, եթե աշխատանքներ չեն տանում քո սեփական երկրի իշխանությունները. Մետաքսե Հակոբյան
Քաղաքական
15:09 01/11/2024
Հայաստան

Անհնար է լուրջ արդյունքների հասնել, եթե աշխատանքներ չեն տանում քո սեփական երկրի իշխանությունները. Մետաքսե Հակոբյան

«Միջազգային հանրությունը պարտավոր է  հայացք ուղղել այն հանցագործություններին, որոնք այսօր Ադրբեջանն անում է մեր հայրենակիցների նկատմամբ»,- ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով բողոքի ցույցի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Նա նշեց, որ միջազգային հանրությունը պարտավոր է այդ փաստերն արձանագրել,  գրանցել և այդ ուղղությամբ աշխատանքներ կատարել։

«Բայց նաև  հասկանում ենք, որ անհնար է լուրջ արդյունքների հասնել, եթե այդ ուղղությամբ աշխատանքներ չեն տանում քո սեփական երկրի իշխանությունները։ Իսկ որ իշխանությունները բացարձակ նման նպատակ չունեն, իրենք չեն էլ թաքցնում»,- ասաց Մ.Հակոբյանը։

Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններից մեկ պահանջ կա՝  գործուն քայլեր կատարել գերիների վերադարձի ուղղությամբ։

«Կամ ստիպել այս իշխանություններին գործուն քայլեր անել, պարտադիր հաշվետվություն տալ հասարակությանը, գերիների հարազատներին, եթե  ի վիճակի չեն, ապա պետք է հեռանան, հեռանան, գնան, որպեզի ձևավորվի այնպիսի իշխանություն, որ պատրաստ է նման գործընթաց ծավալել»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։

Placeholder