2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է COP17-ը
Հասարակություն
00:00 01/11/2024
Հայաստան

2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է COP17-ը

2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է Կենսաբազմազանության կողմերի համաժողովը` COP17-ը։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ՇՄՆ-ի պաշտոնական կայքէջում։

«65 ձայնով Հայաստանն ընտրվել է որպես Կենսաբազմազանության կողմերի համաժողովի հյուրընկալող  երկիր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Քվեարկությունը կայացել է Կալի քաղաքում, որտեղ ընթանում է COP16-ը։ Կալիում ներկա է գտնվել նաև հայկական պատվիրակությունը՝ Վահագն Խաչատրյանի գլխավորությամբ։ Համաժողովի շրջանակներում նա հանդիպումներ է ունեցել Կոլումբիայի, Էկվադորի, Սուրինամի, Գվինեա-Բիսաուի ղեկավարների, ինչպես նաև այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Կալիում կայացած ՄԱԿ-ի համաժողովը համախմբել է 196 երկրներից ժամանած մասնակիցների:
 

Placeholder
2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է COP17-ը