Խաչանովը մեկնաբանել է  Փարիզի «Մասթերսի»  քառորդ եզրափակչում Դիմիտրովի նկատմամբ տարած հաղթանակը
Աշխարհում
14:36 02/11/2024
Աշխարհ

Խաչանովը մեկնաբանել է Փարիզի «Մասթերսի» քառորդ եզրափակչում Դիմիտրովի նկատմամբ տարած հաղթանակը

Ռուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզում ընթացող Masters շարքի մրցաշարի  քառորդ եզրափակչում հաղթել է բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին և դուրս եկել կիսաեզրափակիչ։

Խաղը տևել է մեկ ժամ 8 րոպե, ավարտվել է 6:2, 6:3 հաշվով։

Այսօր կայանալիք կիսաեզրափակիչում Խաչանովը կմրցի վարկանիշային աղյուսակի 15-րդ հորիզոնականում գտնվող ֆրանսիացի Ուգո Ումբերի հետ:

«Նախկինում ես երբեք չէի հաղթել Դիմիտրովին, և մեր վերջին հանդիպումը հատկապես դժվար էր. Մարսելի մրցաշարի կիսաեզրափակչում ես պարտվեցի նրան: Մենք խաղացել էինք մինչև ուժասպառ լինելը։ Ուստի ես շատ էի ուզում ռևանշ վերցնել, և, ճիշտն ասած, ավելի հեշտ ստացվեց, քան սպասում էի»,- sport.ru-ի հաղորդմամբ՝ խաղից հետո ասել է Խաչանովը։

Placeholder