ՀՖՖ փոխնախագահը՝ հավաքականի գլխավոր մարզչի ու Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով երկրպագուների ակցիաների մասին
Սպորտ
18:19 02/11/2024
Հայաստան

ՀՖՖ փոխնախագահը՝ հավաքականի գլխավոր մարզչի ու Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով երկրպագուների ակցիաների մասին

«Այն տարբերակը, որ մենք ընտրում ենք, չի լինելու հայաստանցի»,- ասել է ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը՝ պատասխանելով Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի  ընտրությանը։

Fast Sports հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադառնալով երկրպագուների դժգոհություններին ու իրականացրած ակցիաներին Պրեմիեր լիգայի խաղերի ժամանակ, հայկական տարբեր ակումբների՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարական պայանջող հայտարարություններին՝ նա ասել է. «Ես լրիվ ընկալում և հասկանում եմ ֆանատների դժգոությունը։

Եթե մենք Մակեդոնիայի հավաքականին չէինք պարտվում, հաղթում էինք,  այս միտինգները չէի՞ն լինելու, նշանակում էր ֆեդերացիան լա՞վ էր աշխատել։ Հայաստանի առաջնության խաղերը կանգնեցնելը մեզ վնաս չէ, հայկական ֆուտբոլին է վնաս»։

Placeholder