Սերբիայում երկաթուղային կայարանում փլուզման հետևանքով 14 մարդ է զոհվել, երկրում սգո օր է
Քաղաքական
16:00 02/11/2024

Սերբիայում երկաթուղային կայարանում փլուզման հետևանքով 14 մարդ է զոհվել, երկրում սգո օր է

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման հետևանքով զոհվածների ընտանիքին։ 

«Խորապես վշտացած ենք Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման կապակցությամբ: Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին, տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում։ Այս վշտալի պահին հայտնում ենք մեր համերաշխությունը»,- նշել է արտաքին քաղաքական գերատեսչությունը»,- նշված է ԱԳՆ թելեգրամ ալիքում։ 

Վերջին տվյալներով, Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանում փլուզման հետևանքով զոհվել է  14 մարդ, ավելի քան 30-ը վիրավորվել։ Սերբիայի կառավարությունը նոյեմբերի 2-ը  երկրում սգո օր է հայտարարել։

Placeholder
Սերբիայում երկաթուղային կայարանում փլուզման հետևանքով 14 մարդ է զոհվել, երկրում սգո օր է