Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանը լուրջ հարված կհասցնի Իսրայելին և ԱՄՆ-ին՝ ի պատասխան Թեհրանի և Մերձավոր Արևելքում իսլամական դիմադրության ուժերի նկատմամբ թշնամական քայլերի։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։
«Թշնամիները, ներառյալ ԱՄՆ-ն և «սիոնիստական ռեժիմը» (նկատի ունի Իսրայելը-ՏԱՍՍ) պետք է իմանան, որ Իրանի և դիմադրության ճակատի դեմ գործողություններին նրանք անպայման ջախջախիչ պատասխան կստանան»,- հայտարարել է նա:
«Ամբարտավանության դեմ պայքարը մեր պարտականությունն է: Այն նշանակում է համապարփակ տնտեսական, ռազմական և մշակութային տիրապետություն այլ ազգերի նկատմամբ և նրանց նվաստացում: Նրանք երկար տարիներ ստորացրել են Իրանի ժողովրդին: Հետևաբար, Իրանի ժողովուրդը դիմադրել է և դիմադրելու է ամբարտավանությանը», - ասել է Խամենեին։
Նա զգուշացրել է, որ Թեհրանը կտապալի «հանցավոր խմբավորումը, որը վերահսկում է ժամանակակից աշխարհակարգը»։ Խամենեին նշել է, որ իշխանություններն ամեն ինչ անում են պետության պաշտպանական ներուժն ուժեղացնելու համար։