Զախարյանը նախատեսում է մասնակցել Իսպանիայի գավաթի առաջիկա հանդիպմանը
Աշխարհում
17:09 04/11/2024
Աշխարհ

Զախարյանը նախատեսում է մասնակցել Իսպանիայի գավաթի առաջիկա հանդիպմանը

Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը մարզվում է «Ռեալ Սոսյեդադի» ընդհանուր խմբում և պատրաստվում է մասնակցել նոյեմբերի 14-ին «Յովե Էսպանյոլի» հետ Իսպանիայի գավաթի հետաձգված հանդիպմանը։ Ռիա sport-ին ասել է ֆուտբոլիստի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը։
Հոկտեմբերի կեսերին 21-ամյա Զախարյանը վնասվածքից հետո սկսել է մարզվել թիմի ընդհանուր խմբի հետ։ Ամսվա վերջին Զախարյանը վերադարձել է անհատական մարզումներին։

«Արսենի հետ ամեն ինչ կարգին է. նա մարզվում է ընդհանուր խմբում։ Հուսով եմ, որ պատրաստ կլինի հետաձգված  գվաթային խաղին, բայց նա բաց կթողնի «Բարսելոնայի» հետ խաղը»,- ասել է նա։

Զախարյանը վնասվածք էր ստացել հուլիսի 17-ին մարզման ժամանակ։ Օգոստոսին կիսապաշտպանը վիրահատության էր ենթարկվել Բարսելոնայում։

Placeholder
Զախարյանը նախատեսում է մասնակցել Իսպանիայի գավաթի առաջիկա հանդիպմանը