Ադրբեջանն ավտnրիտար երկիր է, չեմ մասնակցի Բաքվում COP-29-ի. Թունբերգ
Աշխարհում
12:43 05/11/2024
Աշխարհ

Ադրբեջանն ավտnրիտար երկիր է, չեմ մասնակցի Բաքվում COP-29-ի. Թունբերգ

Շվեդ բնապահպանական ակտիվիստ Գրետա Թունբերգը հայտարարել է, որ բոյկոտում է  և չի մեկնելու Բաքու՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանին: Այս մասին գրում է «Զարթոնք մեդիան»։

Իր ելույթում Թունբերգը քննադատել է COP29 համաժողովը Բաքվում անցկացնելը ՄԱԿ-ի որոշումը՝ այն որակելով «երեսպաշտություն»։ Նա հայտարարել է, որ Ադրբեջանն ավտորիտար երկրի է, որը բռնաճնշումներ է իրականացնում սեփական քաղաքացիների նկատմամբ, իսկ հայերի նկատմամբ՝ էթնիկ զտումներ: Նա նաև նշել է, որ Ադրբեջանը մեծապես կախված է հանածո վառելիքից, և այդ երկրի վարչակարգը ծրագրել է ավելի ընդլայնելու հանածո վառելիքի արտադրությունը:

Նշենք, որ Գրետա Թունբերգն այժմ Վրաստանում է, մասնակցել է Թբիլիսիում կայացած ընդդիմադիր հանրահավաքին: 

 

 

Placeholder
Ադրբեջանն ավտnրիտար երկիր է, չեմ մասնակցի Բաքվում COP-29-ի. Թունբերգ