Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին. Գեղամ Մանուկյան
Քաղաքական
11:05 05/11/2024
Հայաստան

Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին. Գեղամ Մանուկյան

«Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»,- ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը  դեմ է քվեարկելու կամ ձեռնպահ է մնալու այս հայտարարությունն աջակցելուց:

«Առաջարկում եմ  երկու ամսով հետաձգել այս հայտարարության նախագծի քննարկումը»,- ասաց Մանուկյանը:

Հիշեցնենք, որ հանձնաժողովի նիստերի օրակարգում ընդգրկված հարցերից էր «Հայաստան» խմբակցության կողմից Հայաստանի անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին հայտարարության նախագիծը, որի հիմնական զեկուցողը Գեղամ Մանուկյանն էր։

Placeholder
Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին. Գեղամ Մանուկյան