Քաղաքագետ. Ինչպես միշտ, ՔՊ-ի պարագլուխը սխալ խաղադրույք է արել
Քաղաքական
12:05 06/11/2024
Հայաստան

Քաղաքագետ. Ինչպես միշտ, ՔՊ-ի պարագլուխը սխալ խաղադրույք է արել

«Վրաստանի և Ադրբեջանի իշխանությունները Թրամփի հետ էին իրենց հույսը կապել, ՔՊ-ն' Դեմոկրատների։ Ինչպես միշտ, ՔՊ-ի պարագլուխը սխալ խաղադրույք է արել»,-անդրադառանալով ԱՄՆ նախագահական ընտրությունների նախնական արդյունքներին՝ գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Քաղաքագետը նաև  նշում է.

«Ամերիկայի ժողովուրդը փոփոխություն է ցանկացել եւ դրա համար կամք է ցույադրել, չի մտածել, որ իրենցից ոչինչ կախված չէ։ Կարող է  արդյոք Թրամպը բերել այդ փոփոխությունները, կյանքը ցույց կտա։

Վրաստանում նույնպես կամք են ցուցադրել եւ չեն մտածել, որ իրենցից ոչինչ կախված չէ, աշխարհի ուժեղները դա կորոշեն, իսկ իրենք պետք է հույսը դնեն ճակատագրի ամենաթողության վրա։

Հայաստանի ժողովուրդը հանձնվել է, ինքը չի որոշում իր ճակատագիրը»։

Նշենք, որ Դոնալդ Թրամփը հայտարարել է նախագահական ընտրություններում քաղաքական հաղթանակի մասին և իրեն անվանել ԱՄՆ 47-րդ նախագահ։

Placeholder
Քաղաքագետ. Ինչպես միշտ, ՔՊ-ի պարագլուխը սխալ խաղադրույք է արել