Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հնարավոր է համարել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին կանխարգելիչ հարված հասցնել
Քաղաքական
16:22 06/11/2024
Աշխարհ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հնարավոր է համարել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին կանխարգելիչ հարված հասցնել

ԱՄՆ-ը և Իսրայելը կարող են կանխարգելիչ հարված հասցնել Իրանի տարածքին։ Այդ մասին Al Masirah հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերի հրամանատարի տեղակալ ծովակալ Ալի Ֆադավին։

«Մենք չենք բացառում ԱՄՆ-ի և սիոնիստների (Իսրայել)որևէ կանխարգելիչ հարված ՝ «Ճշմարիտ խոստում» օպերացիայի երրորդ փուլը զսպելու համար»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ ասել է ծովակալը։

Ֆադավիի խոսքով՝ Իսրայելը ներկայումս չունի բավարար հնարավորություններ Իրանին դիմակայելու համար։

Հոկտեմբերի 26-ի գիշերը Իսրայելը հարձակվել է Իրանի վրա։ Ըստ Axios-ի, հարվածն շարքից դուրս էր հանել բալիստիկ հրթիռների մշակման կարևոր բաղադրիչները, ինչպես նաև պինդ վառելիքի արտադրության որոշ «մոլորակային փոխադրիչներ», որոնք Իսլամական Հանրապետությունը չի կարող ինքնուրույն արտադրել անհրաժեշտ տեխնոլոգիաների և արտասահմանում պատվերների բացակայության պատճառով:
 

Placeholder