Արմեն Ջիգարխանյանի այրի. «Նա երբեք չի ասել, որ ինձ սիրում է»
Աշխարհում
14:50 06/11/2024
Աշխարհ

Արմեն Ջիգարխանյանի այրի. «Նա երբեք չի ասել, որ ինձ սիրում է»

Արդեն չորս տարի է, ինչ մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը։ Նրա այրին՝ Տատյանա Վլասովան, «Ռոսիա» ալիքի «Մալախով» հաղորդաշարում կիսվել է դերասանի հետ ավելի քան կես դար տևած հարաբերությունների մանրամասներով։

Վլասովան ծանր է տարել դերասանի մահը.  նա կորցրել է իր կյանքի գլխավոր մարդուն։ Չնայած իրենց հարաբերություններում ժամանակին տեղի ունեցած տհաճ իրադարձություններին, կինը ուժ է գտել ներելու ամուսնուն, ինչի շնորհիվ նա հասկացել է, որ ճիշտ ընտրություն է կատարել։

«Իմ ամենագլխավոր նպատակը նրան սիրելն ու հիշելն է», - ասել է այրին։

Տատյանա Սերգեևնան նշել է, որ Ջիգարխանյանը չէր սիրում շատ խոսել. նրանք գրեթե երբեք չեն քննարկել իրենց ծանոթներին և չեն հետաքրքրվել նրանց անձնական կյանքով։ Նրանց երկուսին հետաքրքրում էր միայն սեփական հարաբերությունները։

«Մենք մեր առանձին կյանքն ունեինք տանը, և այն հիանալի էր։ Եվ, ինչպես ասացի, նա սակավախոս մարդ էր, իր ամբողջ կյանքում երբեք չասաց «ես քեզ սիրում եմ»: Սիրո խոստովանություն չի եղել։  Մի անգամ ես դա կատակով ասացի, և նա ասաց. «Ես իմ սերը ցույց եմ տալիս իմ վերաբերմունքով», - խոստովանել է Վլասովան:

Placeholder