Համաշխարհային առաջնորդները շնորհավորում են Թրամփին
Քաղաքական
12:39 06/11/2024
Աշխարհ

Համաշխարհային առաջնորդները շնորհավորում են Թրամփին

ԱՄՆ նախագահական ընտրությունների նախնական, դեռ պաշտոնական ոչ պաշտոնական  տվյալներով, հաղթել է Դոնալդ Թրամփը։ Մի շարք երկրների նախագահներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ արդեն շնորհավորել են Թրամփին ԱՄՆ 47-րդ նախագահ ընտրվելու կապակցությամբ։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն շնորհավորել է Թրափին և հույս  հայտնել, որ նա իր ներդրումը կունենա Հյուսիսատլանտյան դաշինքի ամրապնդման գործում։

«Ես անհամբեր սպասում եմ կրկին աշխատել նրա հետ՝ ուժեղ ՆԱՏՕ-ի միջոցով խաղաղություն հաստատելու համար»,- գրել է Ռուտեն:

Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը X սոցիալական ցանցում գրել է.«Շնորհավորում եմ նախագահ Դոնալդ Թրամփին։ Պատրաստ ենք միասին աշխատել, ինչպես արել ենք չորս տարի։ Ձեր և իմ համոզմունքներով։ Հանուն խաղաղության և բարգավաճման»։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և այն անվանել «պատմական վերադարձ» Սպիտակ տուն։

«Հարգելի Դոնալդ և Մելանյա Թրամփներ, շնորհավորում եմ պատմության մեծագույն վերադարձի կապակցությամբ: Ձեր պատմական վերադարձը Սպիտակ տուն նշանավորում է Ամերիկայի նոր սկիզբը և Իսրայելի և Ամերիկայի միջև մեծ դաշինքին նվիրվածության հզոր վերահաստատում: Սա հսկայական հաղթանակ է», – գրել է Նեթանյահուն X սոցիալական ցանցում։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Դոնալդ Թրամփին նախագահական ընտրություններում հաղթանակն անվանել է «մեծ» և «աշխարհի համար ամենաանհրաժեշտություն»։

«ԱՄՆ-ի քաղաքական պատմության ամենամեծ վերադարձը: Շնորհավորում եմ նախագահ Դոնալդ Թրամփին մեծ հաղթանակի կապակցությամբ: Աշխարհի համար ամենաանհրաժեշտ հաղթանակը»,- գրել է Օրբանը:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին շնորհավորելով Թրամփին՝ հայտարարել է, որ անհամբերությամբ սպասում է համագործակցության վերսկսմանը։ 

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նույնպես շնորհավորել է Թրամփին «պատմական» հաղթանակի համար և պատրաստակամություն հայտնել համագործակցել երկրների միջև հարաբերությունների բարգավաճման համար։

Placeholder
Համաշխարհային առաջնորդները շնորհավորում են Թրամփին