Թուրքիան հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու պայմանի մասին
Քաղաքական
10:03 06/11/2024
Տարածաշրջան

Թուրքիան հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու պայմանի մասին

«Անկարայի և Երևանի միջև հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Turkiye թերթին։

Նրա խոսքով, Անկարան Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ձեռքբերումը դիտարկում է որպես Հարավային Կովկասում կայունության ապահովման կարևոր տարր։

«Մենք առավելագույն աջակցություն ենք ցուցաբերում պայմանավորվածությունների ձեռքբերմանը և ուրախ ենք տեսնել, որ կողմերը մոտենում են դրան։  Սահմանի վերաբերյալ վերջին որոշումները (սահմանազատման մասին -  ՏԱՍՍ-ը) այս առաջընթացի լավ օրինակ են»,- նշել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։

Placeholder
Թուրքիան հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու պայմանի մասին