Փաշինյանը Բուդապեշտում շփվել է Էրդողանի հետ
Քաղաքական
17:00 07/11/2024
Հայաստան

Փաշինյանը Բուդապեշտում շփվել է Էրդողանի հետ

Նիկոլ Փաշինյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին: Միջոցառման բարձրաստիճան հյուրերին դիմավորել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: 

Հաջորդիվ տեղի է ունեցել գագաթնաժողովի բացման արարողությունը:

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Ն. Փաշինյանը մի շարք երկրների առաջնորդների հետ մասնակցել է նաև «Տնտեսական անվտանգություն» խորագրով կլոր-սեղան քննարկմանը, որն անցկացվել է փակ ձևաչափով:

Տեղի է ունեցել նաև գագաթնաժողովին մասնակից պետությունների առաջնորդների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը:

Գագաթնաժողովի շրջանակում նախատեսված են Ն.Փաշինյանի հանդիպումները տարբեր երկրների գործընկերների հետ:

Կառավարության հրապարակած լուսանկաներից տեղեկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը շփումներ է ունեցել տարբեր երկրների առաջնորդների հետ, այդ թվում` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Ուկրաինայի նախագահ Վլադմիր Զելենսկու, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի:

Placeholder
Փաշինյանը Բուդապեշտում շփվել է Էրդողանի հետ