«Հրապարակ». Մարդկանց ձերբակալում էին ընդամենը ահաբեկելու նպատակով, որ փողոց դուրս չգան
Օրվա մամուլ
08:42 07/11/2024
Հայաստան

«Հրապարակ». Մարդկանց ձերբակալում էին ընդամենը ահաբեկելու նպատակով, որ փողոց դուրս չգան

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վերջին օրերին իրավապահներն իբր զենք-զինամթերք կրելու, պահելու կասկածանքով Սրբազան պայքարի շուրջ 3 տասնյակ աջակիցների էին ձերբակալել, այդ թվում՝ անչափահասներ։ Մի քանի օրվա «օպերացիայի» շրջանակներում, պարզվում է, ոչ մի զենք, զինամթերք չեն հայտնաբերել: Իրականում, ոչ թե զենք էին փնտրում, այլ՝ քաղաքական պաստառներ տարածող ակտիվիստներին:

Մարդկանց ձերբակալում էին ընդամենը ահաբեկելու նպատակով, որ փողոց դուրս չգան, իշխանավորների նկարներով պաստառներ չփակցնեն։ Դրա մասին է վկայում նաև այն, որ այս ձերբակալություններից ոչ մեկի արդյունքում ոչ մի քաղաքացու մեղադրանք չի առաջադրվել, կալանավորված անձ չկա, և ոչ մի կալանքի միջնորդություն էլ չի ներկայացվել դատարան։ Ավելին՝ փաստաբան Հովհաննես Խուդոյանի բողոքով մի անձի ձերբակալումը ճանաչվել է ապօրինի, մյուսի հարցն էլ քննվելու է մոտ օրերս»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Placeholder