Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաշինյանը Բուդապեշտում հեծանիվ է քշում. «Չկանգնացնեն մեզ ոստիկանները՝ խայտառակ ըլնենք»
Նախօրեին Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մեկնել է Հունգարիա: ՀՀ կառավարության հաղորդմամբ, Ն.Փաշինյանը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին: Հունգարիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ:
Այսօր առավոտյան Փաշինյանը, իր սովորության համաձայն, հեծանիվ է քշել Բուդապեշտում։
«Այսօրվա մեր հեծանվային զբոսանքը Բուդապեշտում է»,- ֆեյսբուքյան իր էջում տեղադրված տեսանյութում ասում է Փաշինյանը։
Այդ պահին այն հատվածում, ոչրտեղով նա հեծանից է անցնում, ոստիկանական մեքենաներ են անցնում։
«Չկանգնացնեն մեզ ոստիկանները՝ խայտառակ ըլնենք»,- ասում է Փաշինյանը։