Հայկական կողմը շահագրգռված է Ադրբեջանի պաշտոնյաների հետ հանդիպումներն ինտենսիվացնել. Կոստանյան
Քաղաքական
13:51 07/11/2024

Հայկական կողմը շահագրգռված է Ադրբեջանի պաշտոնյաների հետ հանդիպումներն ինտենսիվացնել. Կոստանյան

«Այս պահին «խաղաղության պայմանագրի» բոլոր դրույթների վերաբերյալ վերջնական համաձայնեցում չկա»,- կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

Նա նշեց, որ դինամիկ գործընթաց է, չի կարող այս պահին նշել, թե քանի հոդված է համաձայնեցված։

Կոստանյանը նաև ասաց, այս պահին նախարարների կամ երկրների ղեկավարների մակարդակով  հադիպման որևէ կոկրետ պայմանավորվածություն չկա, բայց հայկական կողմը  շահագրգռված է հանդիպումներն ինտենսիվացնել, որ հնարավոր լինի կարճ ժամկետում ավարտել «Խաղաղության պայմանագրի» տեքստի համաձայնեցումը։

Placeholder
Հայկական կողմը շահագրգռված է Ադրբեջանի պաշտոնյաների հետ հանդիպումներն ինտենսիվացնել. Կոստանյան