Տիգրան Սարգսյան. Հայաստանը տրամադրված է համագործակցել Ռուսաստանի հետ
Քաղաքական
14:45 08/11/2024
Աշխարհ

Տիգրան Սարգսյան. Հայաստանը տրամադրված է համագործակցել Ռուսաստանի հետ

Հայաստանը տրամադրված է Ռուսաստանի հետ համագործակցելուն։ Այդ մասին SHOT Telegram ալիքի թղթակից Ալեքսանդր Յունաշևին ասել է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։

ՀԱՊԿ-ի մասին հարցին Սարգսյանը պատասխանել է. «Կապրենք՝ կտեսնենք».

«Փաստն այն է, որ այս փուլում հայ հասարակության մեջ տարբեր դիրքորոշումներ կան։ Ղարաբաղյան պատերազմից հետո Հայաստանի դիրքերում տեկտոնական փոփոխություններ տեղի ունեցան՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։

Ինձ թվում է, որ հայ ժողովրդին ժամանակ է պետք՝ իր համար որոշ նոր ռազմավարական որոշումներ կայացնելու համար»,- «Վալդայ» ակումբի քննարկումների շրջանակում նշել է Սարգսյանը։
 

Placeholder