Մխիթարյանը խաղային հուշումներ է տալիս Սպերցյանին, հետևում է հավաքականի խաղերին, անհանգստանում. Տիկնիզյան
Աշխարհում
13:02 08/11/2024
Աշխարհ

Մխիթարյանը խաղային հուշումներ է տալիս Սպերցյանին, հետևում է հավաքականի խաղերին, անհանգստանում. Տիկնիզյան

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» 25-ամյա կիսապաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է Հենրիխ Մխիթարյանի՝ հավաքականի խաղացողների հետ համագործակցության մասին։

«Նա անձամբ ինձ հետ չի շփվում, շփվում է Էդուարդ Սպերցյանի հետ։ Գիտեմ, որ նա շատ անհանգստացած է և հետևում է յուրաքանչյուր խաղին։ Նույն Սպերցյանին որոշակի խաղային հուշումներ է տալիս ու շփվում այլ տղաների հետ։ Ինձ հետ՝ ոչ, բայց գիտեմ, որ նա հետևում է, անհանգստանում է, երկրպագում է»,- Metaratings.ru-ին ասել է Տիկնիզյանը։

Միլանի «Ինտերի» 35-ամյա կիսապաշտպանը Հայաստանի ազգային հավաքականի հետ չի խաղում  2021 թվականից։ Մխիթարյանն իր ազգային հավաքականի կազմում անցկացրել է 95 հանդիպում և դարձել 32 գոլի հեղինակ։ Նաիր Տիկնիզյանը Հայաստանի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2023 թվականին, անցկացրել է 16 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։
 

Placeholder
Մխիթարյանը խաղային հուշումներ է տալիս Սպերցյանին, հետևում է հավաքականի խաղերին, անհանգստանում. Տիկնիզյան