Չեխահայ Անատոլի Հունանյանը դարձել է Քիքբոքսինգի Եվրոպայի վետերանների չեմպիոն
Աշխարհում
18:00 08/11/2024
Աշխարհ

Չեխահայ Անատոլի Հունանյանը դարձել է Քիքբոքսինգի Եվրոպայի վետերանների չեմպիոն

Նոյեմբերի 7-ին Հունաստանի մայրաքաղաքում՝ Աթենքում ընթացող Քիքբոքսինգի Եվրոպայի առաջնությունում (2-10 նոյեմբեր) Չեխայի հավաքականի անդամ բռնցքամարտիկ Անատոլի Հունանյանը երկու հաղթանակ տանելով պորտուգալացի և սլովակ մարզիկների հետ մրցապայքարում, դարձել է Քիքբոքսինգի KickLight մարզաձևի վետերանների Եվրոպայի չեմպիոն՝ արժանանալով ոսկե մեդալի։

orer.eu-ն գրում է, որ առաջին մրցապայքարում՝ կիսաեզրափակիչում, նա հաղթել է պոպտուգալացի մարզիկին, իսկ եզրափակիչում պարտության մատնել սլովակ բռնցքամարտիկին։

42-ամյա Հունանյանը հանդես է գալիս 84կգ քաշային կարգում  Նա Չեխիայի, Եվրոպայի եւ աշխարհի բազմակի չեմպիոն է։

2023 թվականին Պորտուգալիայի Ալբուֆեիրա քաղաքում անցկացված քիքբոքսինգի աշխարհի առաջնությունում Չեխայի հավաքականի անդամ բռնցքամարտիկ Անատոլի Հունանյանը հաղթելով ադրբեջանցի և կանդացի մարզիկներին՝ դարձել էր աշխարհի չեմպիոն։

Placeholder