Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ոստիկանությունն արգելել է «Գոյ»-ի դերասաններին վրաններ տեղադրել նստացույցի համար. Արզումանյան
«Բացի նստացույցից, մենք այսօր, նաև շաբաթ և կիրակի օրերին ունենք լուրջ անելիքներ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը։
Հիշեցնենք, որ «Գոյ» թատրոնը նոյեմբերի 8-ին ժամը 20։00-ից վերսկսել է նստացույցը 24 ժամ ռեժիմով թատրոնի մուտքի մոտ՝ ԿԳՄՍ Նախարարությունից պահանջելով միջանկյալ հրատապ լուծում՝ «Գոյ» թատրոնի աշխատանքների վերսկսումը մինչև դատարանի և իրավապահ մարմինների կողմից հարցի վերջնական լուծումը»։
Ս.Արզումանյանը հայտնեց, որ երեկ երբ սկսել են նստացույցն ու վրաններ տեղադրել, ոստիկաններն արգելել են։
«Ամեն դեպքում եկանք հայտարարի, հանեցինք այդ վրանները, քանի որ մեր նպատակը մեր ձայնը բարձրացնելն է, ասելիքը տեղ հասցնելը, ոչ թե կոնֆլիկտի գնալը»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։