Հանուն կերի պինգվինը երեք հազար կիլոմետր է անցել՝ Անտարկտիդայից հասնելով Ավստրալիա
Աշխարհում
17:02 08/11/2024
Աշխարհ

Հանուն կերի պինգվինը երեք հազար կիլոմետր է անցել՝ Անտարկտիդայից հասնելով Ավստրալիա

Սննդի փնտրտուքներով կայսերական պինգվինն անցել է 3 հազար կմ՝   Անտարկտիդայից հասնելով Ավստրալիա։ Հիմա այն ավստրալիացի մասնագետների վերահսկողության ներքո պետք է քաշ հավաքի։ Այս մասին գրում է  ABC News-ը։

Թռչունին գտել են Արևմտյան Ավստրալիայի հարավային ափին։ Թռչունը Անտարկտիդայից 3,4 հազար կիլոմետր է անցել։ Հաշվի առնելով, որ Ավստրալիայում կայսերական պինգվինները սովորաբար չեն հանդիպում, սա եզակի երևույթ է։

«Այն  հսկա էր, շատ ավելի մեծ էր, քան ծովային թռչունը, մենք զարմացած ն այում էին՝ ի՞նչ է  դուրս գալիս ջրից: Մի տեսակ բադի պես պոչ ուներ»։

«Այն կանգնեց ալիքների մեջ և թռավ ուղիղ դեպի մեզ,  հավանաբար մոտ մեկ մետր հասակ ուներ, ընդհանրապես ամաչկոտ չէր: Նրա տեսքն ուղղակի անթերի էր»,-պատմել են ականատեսները։

 

Placeholder