Ջրառատում այրված տանը փրկարարները դի են հայտնաբերել
Հասարակություն
14:37 09/11/2024
Հայաստան

Ջրառատում այրված տանը փրկարարները դի են հայտնաբերել

Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում այրված տանը փրկրարաները դի են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է  ՆԳՆ փրկրարա ծառայությունը։ Ըստ աղբյուրի, այնտեղ գտել են  1953 թ. ծնված Ա. Ա.-ի մարմինը։

Հիշեցնեք, որ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։27-ին, մարվել՝ 12:39-ին:



Placeholder
Ջրառատում այրված տանը փրկարարները դի են հայտնաբերել