Թբիլիսիում տեղի է ունենում քաղաքացիական բողոքի երթ
Քաղաքական
21:57 10/11/2024

Թբիլիսիում տեղի է ունենում քաղաքացիական բողոքի երթ

Ի տարբերություն վերջին շաբաթների ակցիաների, որոնք իրականացվում էին կուսակցությունների կողմից, այսօր սոցիալական հարթակը «daitove/ daitove» մարդկանց փողոց է դուրս բերել՝ ակցիա կազմակերպելով սոցիալական ցանցերի միջոցով։ Այդ մասին հայտնում է newsgeorgia.ge-ն։

Սա Վրաստանի ՖԲ սեգմենտի ամենաակտիվ և ամենամեծ սոցիալական խմբերից մեկն է։ Այն ստեղծվել է այս տարվա գարնանը՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի զանգվածային ցույցերի ժամանակ՝ մարզերից եկածներին օգնելու տրանսպորտով և անվճար բնակարանով ապահովելով։

Ներկայում «daitove/ daitove» ավելի քան 200 հազար մարդ կա, նրանց մի զգալի մասը երիտասարդներ են, սակայն ակցիայի են դուրս եկել տարբեր տարիքի մարդիկ։

«Daitove/ daitove»-ը կոչ է արել բոլորին, ովքեր ցանկանում են Վրաստանը տեսնել որպես Եվրոպայի մաս, գալ հանրահավաքի։

Պահանջը դեռ նույնն է՝ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունները ճանաչել կեղծված ու ոչ լեգիտիմ, նոր ընտրություններ նշանակել հատուկ միջազգային հանձնաժողովի վերահսկողությամբ։

Placeholder