Գլխավոր դատախազից պահանջելու ենք հրապարակավ ներողություն խնդրել Նարեկ Մալյանից. Փաստաբան
Իրավունք
16:56 11/11/2024
Հայաստան

Գլխավոր դատախազից պահանջելու ենք հրապարակավ ներողություն խնդրել Նարեկ Մալյանից. Փաստաբան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է.

««Չաուշեսկուների» հայտնի գործով Նարեկ Մալյանը արդարացվել էր դեռևս 2023 թվականին՝ առաջին ատյանի դատարանի կողմից:

Վերաքննիչ քրեական դատարանը արդարացումը թողել էր ուժի մեջ, իսկ այսօր ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը, այսինքն՝ արդարացման դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Գլխավոր դատախազից, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 164 հոդվածի, պահանջելու ենք հրապարակավ ներողություն խնդրել Նարեկ Մալյանից՝ ապօրինի քրեական հետապնդման համար»։

Placeholder
Գլխավոր դատախազից պահանջելու ենք հրապարակավ ներողություն խնդրել Նարեկ Մալյանից. Փաստաբան