Իսրայելի օդուժը Լիբանանում հողին է հավասարեցրել փախստականներով բնակեցված շենքը, կա 28 զոհ
Քաղաքական
23:02 11/11/2024
Աշխարհ

Իսրայելի օդուժը Լիբանանում հողին է հավասարեցրել փախստականներով բնակեցված շենքը, կա 28 զոհ

Իսրայելական օդուժը հարվածել է Լիբանանի հյուսիսում գտնվող Էյն Յակուբ բնակավայրում լիբանանցի և սիրիացի փախստականներով բնակեցված շենքին, ինչի հետևանքով զոհվել է 28 մարդ։

Հրթիռակոծման մասին հայտնում է Լիբանանի ազգային NNA գործակալությունը:

«Ըստ նախնական տվյալների՝ Էյն Յակուբում շենքի վրա ավիահարվածի հետևանքով զոհվել է 28 մարդ»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ գրել է գործակալությունը։

Նշվում է, որ շենքում, որն ամբողջությամբ ավերվել է իսրայելական ավիացիայի կողմից, գտնվել են Լիբանանի հարավից և արևելքից փախստականների ընտանիքները, ինչպես նաև սիրիացի փախստականներ:

Placeholder