Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իտալիայի հնադարյան Պոմպեյ քաղաք զբոսաշրջիկների մուտքը կսահմանափակվի։ Նոյեմբերի 15-ից սկսած օրական ընդամենը 20 հազար այցելու կարող է հյուրընկալել քաղաքը։ Այս մասին գրում է «Եվրոնյուզ»-ը։
Միջազգային մշակութային ժառանգության օբյեկտ հանդիսացող հնագիտական վայր այս ամառ այցելել է չորս մլն մարդ, ինչն առաջացնում է մի շարք վտանգներ մոխրակույտի տակ գտնվող քաղաքի, ինչպես նաև այցելուների համար։
BBC-ի փոխանցմամբ, իշխանությունները սահմնափակումների վերաբերյալ որոշմանը հանգել են հոկտեմբերի առաջին կիրակի օրը գրանցվածք ռեկորդային հոսքից հետո։ Այդ օրը քաղաք այցելել է 36 հազար մարդ։
«Այցելուների թվի կրճատումը կարևոր է հնավայրի պահպանման և անվտանգության նկատառումներով»,-նշում են իշխանությունները։
Հիշեցնենք, որ քաղաքը կործանվել է Հերկուլանում և Ստաբիա քաղաքների հետ միասին մ.թ. 79 թվականի օգոստոսին Վեզուվի ժայթքման հետևանքով։ Քաղաքն իր 5000 բնակիչներով անհետացել է երկրի երեսից։
Մի քանի մետր մոխրի շերտի տակ գտնվելով՝ մինչև մեր օրերը պահպանվել են քաղաքի տաճարների, սյուների ավերակները, նաև մարդկանց ոսկորների մնացորդներ։ Ներկայումս քաղաքի արևելյան կողմում գտնվում է համանուն փոքր քաղաքը։
Պոմպեյի ամենանշանավոր բնակավայրերից է «Առեղծվածների ամառանոցը», որն ունի գինու մառան և պատկերասրահ։