Արցախյան բարբառի բառերով պետք է հարստացնենք մեր լեզուն. Ալեքսանդր Մանասյան
Կրթություն, գիտություն
14:28 12/11/2024
Հայաստան

Արցախյան բարբառի բառերով պետք է հարստացնենք մեր լեզուն. Ալեքսանդր Մանասյան

«Արցախյան բարբառը չմոռանալու համար նախ արցախցիները չպետք է մոռանան, շփվենք միմյանց հետ արցախյան բարբառով»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Ալեքսանդր Մանասյանը։

Ըստ նրա, կարևոր է լեզվաբանների մոտեցումը, որպեսզի արցախյան բարբառում այն բառերը, որոնք գրական հայերենում պակասում են, ներմուծեն առօրյա։ Օրինակի համար նշեց, թե ինչքան գեղեցիկ է «շղարթ» բառը հնչում, որը  Հայաստանում  «դիլիմ» են ասում։

«Իմ ուսանողների մի մասն արդեն շղարթ է ասում։ Պետք է հարստացնենք մեր լեզուն, բարձր հայերենն էլ ավելի բարձրացնենք»,- ասաց Ալեքսանդր Մանասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Placeholder