Հութիները հայտնել են Կարմիր և Արաբական ծովերում ամերիկյան նավերի վրա հարձակումների մասին
Քաղաքական
22:20 12/11/2024
Աշխարհ

Հութիները հայտնել են Կարմիր և Արաբական ծովերում ամերիկյան նավերի վրա հարձակումների մասին

Եմենի հյուսիսում իշխող շիա Անսար Ալլահ շարժման (հութիների) մարտիկները Արաբական ծովում հարձակվել են ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիրի, իսկ Կարմիր ծովում երկու ռազմանավի վրա։ Այդ մասին Telegram ալիքում հայտնել է շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։

«Եմենի զինված ուժերի հրթիռային և ԱԹՍ-ների օդուժը Բարձրյալի օգնությամբ իրականացրել է երկու բարձրակարգ ռազմական գործողություններ։

Առաջինն ուղղված էր Արաբական ծովում գտնվող ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակրին՝ օգտագործելով մի շարք թևավոր հրթիռներ և անօդաչու սարքեր, այն դեպքում երբ ամերիկյան թշնամին պատրաստվում էր թշնամական գործողություն իրականացնել մեր երկրի դեմ»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է նա։
 

Placeholder