Հնդկաստանը Հայաստան է ուղարկել «Աքաշ» զենիթահրթիռային համակարգերի առաջին մարտկոցը. New Indian Express
Քաղաքական
16:55 12/11/2024
Աշխարհ

Հնդկաստանը Հայաստան է ուղարկել «Աքաշ» զենիթահրթիռային համակարգերի առաջին մարտկոցը. New Indian Express

Հնդկաստանը Հայաստան է ուղարկել «Աքաշ» զենիթահրթիռային համակարգերի առաջին մարտկոցը, որն արտադրվել է Bharat Electronics Limited (BEL) ընկերության կողմից։

Ինչպես նշվում է հայտարարության մեջ՝ «Ակաշ համակարգի առաջին մարտկոցն ուղարկվել է բարեկամ օտար երկիր»։

«Այս զարգացումը արտացոլում է Հնդկաստանի աճող կարողությունները պաշտպանական տեխնոլոգիաների և արտադրության ոլորտում»,-երկուշաբթի օրն հայտնել է BEL-ը:

Ինչպես հիշեցնում է New Indian Express-ը, 2022 թվականին Հայաստանը պայմանագիր է ստորագրել Հնդկաստանի հետ շուրջ 60 միլիարդ ռուփի արժողությամբ 15 «Ակաշ» հրթիռային համալիր գնելու վերաբերյալ և դարձել առաջին օտարերկրյա երկիրը, որը գնել է այս հրթիռային համակարգը։

Placeholder