«Զվարթնոց»-ում հայտնաբերել են օդանավակայանի աշխատակցի մարմինը
Իրավունք
11:31 13/11/2024
Հայաստան

«Զվարթնոց»-ում հայտնաբերել են օդանավակայանի աշխատակցի մարմինը

Նոյեմբերի 8-ին ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության  «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ  օդանավակայանից Երևանի 1-03 շտապօգնություն քաղաքացու ուշագնացության կանչ են ստացել, սակայն դեպքի վայր մեկնած շտապօգնության 76 խումբը նշյալ քաղաքացուն հայտնաբերել է մահացած:

Օպերատիվորեն մեկնել է ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի օպերատիվ խումբը, ժամանել է նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնի խումբը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 56-ամյա Վարդան Հ․-ն է,  ում ինքնազգացողությունը վատացել է, որից հետո գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով նշանակավել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Վարդան Հ․-ն «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության աշխատակից էր»,-հայտնում է shamshyan.com-ը։

Placeholder
«Զվարթնոց»-ում հայտնաբերել են օդանավակայանի աշխատակցի մարմինը