Բաքվում COP29-ում անվճար է միայն ջուրը
Քաղաքական
17:22 13/11/2024
Աշխարհ

Բաքվում COP29-ում անվճար է միայն ջուրը

Նոյեմբերի 11-22-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանում անվճար է միայն ջուրը։ Այս մասին գրում է Թելեգրամի «Вы слушали Маяк» ալիքը։

«Անվճար ջուրը տրվում է թերմոսի և փայտե սպասքի հետ (ոչ ֆունկցիոնալ), իսկ մնացածը վճարովի է»,-նշում է աղբյուրը։

Այն նաև հրապարակել է սննդի գները, օրինակ աղցանը վաճառվում է 1200-1500 ռուբլի է (4800-6000 դրամ), մի կտոր պիցցան 500-600 ռուբլի (2000-2400 դրամ), գազավորված ջուրը 300-400 ռուբլի (1200-1600 դրամ)։
 

Placeholder