Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանն ու Հայաստանը հաջորդ ամիս կվերադառնան խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանը։ ՏԱՍՍ-ին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Այս պահին և մինչև նոյեմբերի վերջ Ադրբեջանի օրակարգի հիմնական թեման COP-29-ն է։ Հավանաբար, դեկտեմբերից սկսած, Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր գործընթաց կսկսվի խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների քննարկման և շարունակման վերաբերյալ»,- ասել է նա։
Հաջիևի խոսքով, փաստաթղթի տեքստում որոշակի հարցեր կան։
«Այդ պատճառով քննարկումներն ու բանակցությունները շարունակվում են փորձագիտական մակարդակով: Որովհետև հայկական կողմը ժամանակին չարձագանքեց մեր առաջարկներին՝ կապված խաղաղության պայմանագրի տեքստի հետ։ Այս համատեքստում մենք զգում ենք հետաձգված գործընթաց: Հավանաբար, դեկտեմբերից նոր գործընթաց կլինի»,- ասել է նա։