Վրաստանի նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ հունվարի սկզբին
Քաղաքական
11:53 13/11/2024
Տարածաշրջան

Վրաստանի նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ հունվարի սկզբին

Վրաստանում նախագահական ընտրությունները, ենթադրաբար, տեղի կունենան 2025 թվականի հունվարի սկզբին․ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտնել է վարչապետ Կոբախիձեն։

«Խաղաղ է և հանգիստ ընտրությունների արդյունքները կամփոփվեն, և դրանից տասներորդ օրը տեղի կունենա խորհրդարանի առաջին նիստը։
 
Դրանից հետո կսկսվի խորհրդարանական կյանքը, իսկ շուտով, ենթադրաբար հունվարի սկզբին, տեղի կունենան նախագահական ընտրություններ։
 
Դրան կհաջորդի նախագահի երդմնակալությունը։ Երկիրը շարունակում է ապրել սովորականի պես»,- Բաքվում լրագրողներին ասել է Կոբախիձեն, որտեղ մասնակցում է ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթել է ՝ ստանալով ձայների 54,086%-ը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ չորս ընդդիմադիր խոշորագույն կուսակցությունները միասին ստանում են ձայների մոտ 37%-ը. «Կոալիցիա հանուն փոփոխությունների»՝ 10,923%, «Միացյալ ազգային շարժում»`10,122%, «Ուժեղ Վրաստան»՝ 8,781%, «Գախարիան Վրաստանի համար»՝ 7,761%։

Placeholder