«Ժողովուրդ». Նախաքննական մարմինը երկարեցնում է կալանքի ժամկետը, բայց աշխատանքի արդյունավետությունը չի երևում
Օրվա մամուլ
08:34 13/11/2024
Հայաստան

«Ժողովուրդ». Նախաքննական մարմինը երկարեցնում է կալանքի ժամկետը, բայց աշխատանքի արդյունավետությունը չի երևում

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը մեկը մյուսի հետևից երկարեցնում է իշխանության յուրացման գործով կալանավորվածների կալանքի ժամկետը, բայց աշխատանքի արդյունավետությունը չի երևում:

Երեկ դատարանը 2 ամսով երկարեցրել է արցախցի Արմեն Մնացականյանի կալանքի ժամկետը։ Փաստաբան Ռոման Երիցյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ դատարանը հայցը մասնակի է բավարարել ու թույլ է տվել, որ միայն մերձավոր հարազատները տեսակցեն Արմեն Մնացականյանին։ Մյուսների համար տեսակցությունները փակ են:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբոր՝ Սերոբ Գասպարյանի կալանքի ժամկետի հարցն է քննվելու դատարանում: Նախաքննական մարմինը դիմել է դատարան՝ դարձյալ կալանքի ժամկետը երկարեցնելու համար: Մնում է՝ դատարանը որոշում կայացնի. կա՛մ նրա կալանքի ժամկետը երկարեցնում է, կա՛մ ազատ արձակում ԱԱԾ մեկուսարանից:

Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու համար: Քրեական հետապնդում էր հարուցվել 7 անձի նկատմամբ: Նրանցից 3-ը կալանավորվել են, իսկ 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

 

Placeholder
«Ժողովուրդ». Նախաքննական մարմինը երկարեցնում է կալանքի ժամկետը, բայց աշխատանքի արդյունավետությունը չի երևում