Ի՞նչ պաշտոն է պատրաստել Թրամփը Իլոն Մասկի համար
Քաղաքական
10:49 13/11/2024
Աշխարհ

Ի՞նչ պաշտոն է պատրաստել Թրամփը Իլոն Մասկի համար

ԱՄՆ 47-րդ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ  SpaceX, Tesla և X ընկերությունների ղեկավար, միլիարդատեր Իլոն Մասկը գլխավորելու է նոր դեպարտամենտ, որը կոչվում է պետական կառավարման արդյունավետության վարչություն։ Այս մասին գրում է CNN-ը։

Թրամփի խոսքով՝ Մասկը կշարունակի պայքարել «կառավարական բյուրոկրատիայի դեմ», կրճատել ավելորդ կանոնակարգերը և կօգնի դաշնային գործակալությունների վերակառուցմանը և նվազեցնելու նրանց «անտեղի ծախսերը»: Նրա հետ գերատեսչությունը կղեկավարի գործարար Վիվեկ Ռամասվամին, ով Թրամփի մրցակիցն էր փրայմերիզներում։

Իլոն Մասկն այդ որոշմանն արձագանքել է  այսպես. «Վտանգ ժողովրդավարությա՞ն համար։ Ոչ, սպառնալիք բյուրոկրատիային»։

«Մասկն իսկական հանճար է և հեռատես: Բայց իր նոր աշխատանքում աշխարհի ամենահարուստ մարդը կարող է ջնջել կանոնակարգերը՝ միաժամանակ վայելելով իր բիզնեսի համար հսկայական դաշնային պայմանագրերը: Սա մի իրավիճակ է, որ տագն ապներ է պարունակում, կարող է առաջացնել նաև շահերի բախում»,-նշում է CNN-ը։

Placeholder
Ի՞նչ պաշտոն է պատրաստել Թրամփը Իլոն Մասկի համար