Հայաստանի հետ բանակցվող փաստաթղթի տեքստում որոշակի հարցեր կան. Հաջիև
Քաղաքական
10:19 13/11/2024
Աշխարհ

Հայաստանի հետ բանակցվող փաստաթղթի տեքստում որոշակի հարցեր կան. Հաջիև

Ադրբեջանն ու Հայաստանը հաջորդ ամիս կվերադառնան խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանը։ ՏԱՍՍ-ին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Այս պահին և մինչև նոյեմբերի վերջ Ադրբեջանի օրակարգի հիմնական թեման COP-29-ն է։ Հավանաբար, դեկտեմբերից սկսած, Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր գործընթաց կսկսվի խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների քննարկման և շարունակման վերաբերյալ»,- ասել է  նա։

Հաջիևի խոսքով, փաստաթղթի տեքստում որոշակի հարցեր կան։

«Այդ պատճառով քննարկումներն ու բանակցությունները շարունակվում են փորձագիտական մակարդակով: Որովհետև հայկական կողմը ժամանակին չարձագանքեց մեր առաջարկներին՝ կապված խաղաղության պայմանագրի տեքստի հետ։ Այս համատեքստում մենք զգում ենք հետաձգված գործընթաց: Հավանաբար, դեկտեմբերից նոր գործընթաց կլինի»,- ասել է նա։

 

Placeholder
Հայաստանի հետ բանակցվող փաստաթղթի տեքստում որոշակի հարցեր կան. Հաջիև