ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է Ուկրաինայի հարցով բանակցություններին Մոսկվայի պատրաստակամության մասին
Քաղաքական
23:34 14/11/2024
Աշխարհ

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է Ուկրաինայի հարցով բանակցություններին Մոսկվայի պատրաստակամության մասին

Ռուսաստանը պատրաստ է դիտարկել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների ցանկացած առաջարկ, եթե դրանք ներկայացնի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։ Նման հայտարարությամբ Ժնևում հանդես է եկել ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Գենադի Գատիլովը։ Նրա հայտարարությանն է անդրադարձել Reuters-ը։

Գատիլովը նշել է, որ Թրամփը նախկինում խոստացել էր մեկ գիշերվա ընթացքում լուծել ուկրաինական ճգնաժամը ։

«Լավ, թող փորձի: Բայց մենք իրատես մարդիկ ենք, իհարկե, հասկանում ենք, որ դա երբեք չի լինի։ Բայց եթե նա ինչ-որ բան առաջարկի քաղաքական գործընթաց սկսելու համար, դա ողջունելի կլինի»,-հավելել է դիվանագետը։

Placeholder