Թրամփը հայտնել է պետքարտուղարի և ԱՀԴ տնօրենի պաշտոններում թեկնածուների անունները
Քաղաքական
08:56 14/11/2024
Աշխարհ

Թրամփը հայտնել է պետքարտուղարի և ԱՀԴ տնօրենի պաշտոններում թեկնածուների անունները

ԱՄՆ Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը  նախկին կոնգրեսական փոխգնդապետ Թուլսի Գաբարդին առաջադրել է Ազգային հետախուզության դեպարտամենտի տնօրենի պաշտոնում։ Նա կվերահսկի ԱՄՆ ներքին և արտաքի հետախուզական ծառայությունները՝ այդ թվում Կենտրոնական հետախուզական վարչությունը (CIA) և Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI)։

Associated Press-ը գրում է, որ Դոնալդ Թրամփն առաջարկել է սենատոր Մարկո Ռուբիոյին նշանակել պետքարտուղարի պաշտոնում իր նոր վարչակազմում։ Այս պաշտոնը ներկայումս զբաղեցնում է Էնթոնի Բլինքենը։ 

«Նա կլինի մեր երկրի ուժեղ պաշտպանը, մեր դաշնակիցների իսկական ընկերը և անվախ մարտիկ, ով երբեք չի նահանջի մեր հակառակորդներից», - մեջբերում է գործակալությունը Թրամփի հայտարարությունը։ 

«Թուրքական կողմում լուրջ մտահոգություններ է առաջացրել ԱՄՆ նոր վարչակազմում հակաթուրքական հայացքներով պաշտոնյաների ավելացումը.

Թուլսի Գաբարդը ԱՄՆ-ում ամենահայամետ գործիչներից է, այցելել է Հայաստան և Արցախ, ինչի համար Ադրբեջանի սև ցուցակում է, մշապես քվեարկել է հայկական բանաձևերի օգտին, դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Արցախի դեմ, ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնողներից է, կոչ է արել հեռացնել Թուրքիային ՆԱՏՕ-ից Հայաստանին սպառնալու համար»,- գրել է «Թուրքիան այսօր» թելեգրամ ալիքը։ 

 

Placeholder
Թրամփը հայտնել է պետքարտուղարի և ԱՀԴ տնօրենի պաշտոններում թեկնածուների անունները