ԵԱ. Հայ շախմատիստներից առաջատարների շարքում են գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Մանուէլ Պետրոսյանը
Սպորտ
08:34 14/11/2024
Հայաստան

ԵԱ. Հայ շախմատիստներից առաջատարների շարքում են գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Մանուէլ Պետրոսյանը

Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: 6-րդ խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է սերբ գրոսմայստեր Ալեքսանդր Ինջիչը, ով ունի 5.5 միավոր:

Հայ շախմատիստներից առաջատարների շարքում են գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Մանուէլ Պետրոսյանը, ովքեր ունեն 5 միավոր:

Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը ունեն 4.5 միավոր:

Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ,  7-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 15-ին՝ Հայաստանի ժամանակով 18:00-ին:

Placeholder
ԵԱ. Հայ շախմատիստներից առաջատարների շարքում են գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Մանուէլ Պետրոսյանը