Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից թռիչքաձև մեծանում է․ Թադևոս Ավետիսյան
Տնտեսություն
18:15 15/11/2024
Հայաստան

Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից թռիչքաձև մեծանում է․ Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հոդված է հրապարակել՝ գրելով․

«Օրվա իշխանությունը պատեհ-անպատեհ առիթներով խոստանում է արտաքին տնտեսական դիվերսիկացում, մեկ երկրից կախվածության թուլացում։

«Մինչդեռ 2023-2024 թթ. պաշտոնական ցուցանիշներն այլ փաստեր են արձանագրում.

1․ ՌԴ-ից մեր երկրի արտաքին առևտրային կախվածությունը թռիչքաձև աճում է․ 2024 թվականի առաջին ինը ամիսներին ՀՀ ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մեջ ՌԴ մասնաբաժինը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5,3 տոկոսային կետով և կազմել է աննախադեպ՝ 41,1 տոկոս,

2․ համեմատվող նույն ժամանակահատվածում ԵՄ անդամ երկրների հետ' արտաքին առևտուրը կրճատվել է 17 տոկոսով, իսկ տեսակարար կշիռը նվազել է աննախադեպ չափով՝ 2,1 անգամ և կազմել է 7,2 տոկոս։
Մանրամասն ցուցանիշները ստորև գծապատկերում»։

Placeholder