Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Քաղաքական
19:17 14/11/2024
Հայաստան

Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել

Նոյեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

«Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Անդրադարձ է կատարվել առաջիկա միջոցառումներին»,- ասվում է հաղորդագրությունում:  

Placeholder
Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել